Ադրբեջանական հասարակությունն սկսում է անհարմար հարցեր տալ, թե ուր է սպասված հաղթանակը․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․
«Ադրբեջանական հասարակությունը սկսում ա անհարմար հարցեր տալ։ Թե բա ուր ա մեր սպասված հաղթանակը՞, երկրորդ ամիսն ա մսաղաց ա ու վերջը չի երևում։ Քարոզչությունը տոնայնությունը սկսում ա փոխել, թե բա սպասեք ժողովուրդ ջան, տենց հեշտ բան չի 40 տարվա պահածը 40 օրում գրավել։ Մունաթ մի էկեք։
Բայց մունաթը բնական ա աճում ա, քանի որ առաջնագծից հաղթական հաղորդագրությունները վերջին օրերին կտրուկ պակասել են, իսկ հանրությունը արդեն նստացրել են էդ դոզայի վրա։ Ստիպված բթում են զինվորների նկարներով, վիդեոներով ու զինտեղնիկա խոցելու մանր-մունր կադրերով, որոնք արդեն չեն ապահովում էդ ռազմահայրենասիրական կուռաժը։
Որովհետև դագաղները գալիս են, թիկունքի քաղաքները ռմբակոծվում են, իսկ խոստացած հաղթանակը չկա ու չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը