02 11 2020

Այս պատերազմը նաև ռուս-թուրքական բնույթ ունի. Վահրամ Պետրոսյան



Բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում, և այն գործընթացները, որ տեղ են ունենում, միայն ղարաբաղյան կոնտեքստում չեն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:

«Երբ մենք հաճախ խոսում ենք վարձկանության մասին,  պետք է նկատի ունենանք, որ այդ վարձկանության իրողությունը և արմատականների ներգրավվումը Թուրքիայի կողմից նաև սիմվոլիկ նշանակություն ուներ՝ ամրապնդելու պատերազմի սիրիականացումը:

Հաջորդը, եթե մենք վերանայում ենք, իսկ բազմիցս ակնարկվել, որ համանախագահների ձևաչափը պետք է փոխվի, և Թուրքիան գա: Երկորդ տարբերակը, եթե նոր ձևաչափ է, Թուրքիան կրկին շահող դիրքերում է, որովհետև արդեն իսկ Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափում կա, և Թուրքիան կարծես գցում է այն խայծը բոլորի համար, որ Իրանը չկար գործընթացում, հիմա կլինի: Ռուսաստանի դեպքում էլ այս կոնտեքստը մենք պետք է դիտարկենք, որ այն, ինչ տեղի է ունենում, այս պատերազմն ինչ-որ չափով նաև ռուս-թուրքական բնույթ ունի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ