31 10 2020

Ադրբեջանը շարունակում է ագրեսիան, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ ԱԳՆ

Ադրբեջանը շարունակում է ագրեսիան, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին, նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։

«Ադրբեջանն այս անգամ ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»,– ասվում է անգլերենով արված գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ