28 10 2020

Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ․ ԱԳՆ

Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ․ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իր Թվիթերի էջում գրում է․

«Հոկտեմբերի 26-ի զինադադարը ձախողվել է:

3-րդ անգամ Ադրբեջանն անընդունակ է հարգելու իր ստանձնած պարտավորությունները:

Բաքվի անհուսալի և խաբող քաղաքական ռազմական ռեժիմը  իրականացնում է ագրեսիա  Արցախի նկատմամբ:

Լեռնային Ղարաբաղի  բնակչության անվտանգության ռիսկերը շատ բարձր են․

Արցախի քաղաքացիական բնակչության օդային ռմբակոծություններն ու գնդակոծությունները շարունակվեցին այսօր:

Թիրախներն էին Ստեփանակերտի բնակելի տարածքները, քաղաքացիական ենթակառուցվածքները և ծննդատունը:

Ադրբեջանի գործողությունները` ուղղված Արցախում խաղաղ բնակիչների ոչնչացմանն ու սպանությանը, կստանան  վճռական դիմադրություն»,- գրել է Մնացականյանը եւ հրապարակել ագրեսիայի մասին լուսանկարներ եւ տեսանյութ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ