Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը»: Այս մասին հայտնում է Pars Today-ը։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության հարգումը, խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը և միջազգային սահմանների անփոփոխ մնալն Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ դիվանագիտության սկզբունքներից են:
«Իսլամական հանրապետությունը նախագիծ է մշակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ներկայացնելու է առաջիկայում և քննարկվելու է Մոսվկայում ու Երևանում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով մեկնում է Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը