Քաղաքագետ Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վազգեն Մանուկյանի դավանած արժեքները, անցած ճանապարհը, գիտելիքը, փորձը, ամենածանր իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակությունը, ռիսկերը հաշվարկելու կարողությունը (ցանկը կարելի է շարունակել)` նրան չվստահելու որևէ տեղիք չեն տալիս»:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը իր հայտարարության մեջ ասել էր․ «Հայրենակիցնե՛ր, Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։ Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը