26 10 2020

Թրամփի պնդմամբ՝ Հայաստանի և Արդբեջանի միջև հրադադարը պահպանվում է

Թրամփի պնդմամբ՝ Հայաստանի և Արդբեջանի միջև հրադադարը պահպանվում է

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկեմբերի 25-ին Վաշինգտոնի միջնորդությամբ, պահպանվում է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըլրագրողների համապատասխան հարցին ի պատասխան, փոխանցում է ТАСС-ը:

«Այն պահպանվում է: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանում է»,- կրկնել է Թրամփը:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի մասին արդեն երրորդ պայմանավորվածության խախտման հետևանքով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, երկուսը՝ վիրավորվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ