ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում նշեց․
«Մենք պետք է հասկանանք, որ սա շատ ճակատագրական պահ է 7 մեզնից որեւէ մեկը չի կարող հույս ունենալ, որ կգտնվեն ուժեր Հայաստանում կամ Սփյուռքում, որոնք այս հարցը կլուծեն:
Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ յուրաքանչյուր հայ այս օրակարգին նվիրված լինի նույնչափ, որքան նվիրված կանգնած են զինվորները առաջնագծում: Մենք առյուծի նման տղերք ունենք եւ մենք նրանց պետք է պատշաճ գնահատանքի արժանացնենք»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեք, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին խոսում էր մարտի դաշտից փախածների մասին. «Այսօր էլ մենք ունենք այդպիսի երեւույթ: Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, իհարկե, պատերազմը բերում է քաոսային իրավիճակներ, բայց բոլորը պետք է իմանան, որ մարտի դաշտցի փախածը պետք է արժանանա հանրային ամենասուր պարսավանքի եւ որեւէ պատճառաբանություն չի ընդունվելու:
Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք կանգնել, ինչը չի նշանակում, որ չպետք է պատրաստ լինենք փոխզիջման: Ընդհակառակը, որպեսզի փոխզիջման հասնելու հնարավորություն ունենանք, մենք պետք է կանգնենք: Եթե մենք բոլորս կանգնեցինք, կին-տղամարդ, Հայաստանում, Սփյուռքում, մենք կկարողանանք Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն ծավալել: Չկանգնեցինք, փախչելու տեղ էլ չի լինելու: Մենք մեր շահերի եզրագծին ենք»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա հիշեցրեց, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ բժիշկն ու քաղաքացին համաձայնության են եկել, որպեսզի գրեն, որ կորոնավիրուսով հիվանդ է, որ քաղաքացին զորահավաքից խուսափի. «Քանի դեռ մեր հասարակության մեջ չի ձեւավորվել հստակ վերաբերմունք նման երեւույթներին, որ մարդը հետո ամաչի փողոց դուրս գալ, խնդիրներ ենք ունենալու: Եթե այսօր ռազմաճակատում անհաջողությունների մասին խոսում ենք, դրանց հիմքը պետք է փնտրենք այստեղ, որ Հայաստանում կա բժիշկ ու կա քաղաքացի, որոնք համաձայնության են գալիս կեղծ տեղեկանք տան, որ ազատվի զորահավաքից: Նման դեպքերով բաց է մնում մեր զինվորների թիկունքը, որոնք հերոսի նման կռվում են: Սա դավաճանություն է:
Ադրբեջանը հիմա զարմանում է, որ էսքան աշխարհից զենք ենք բերում, աշխարհի զենքը թափում ենք Արցախի գլխին, մոջահեդներով, տարբեր երկրների հատուկջոկատայիններով, էս ոնց է, որ մինչեւ հիմա չեն հանձնվում: Մենք պետք է ասենք, որ չենք հանձնվելու, բայց դա պետք է լինի ոչ միայն ֆեյսբուքի լայքի աջակցության խոսքեր, այլ ՀՀ-ում չպետք է լինի բժիշկ, որը պատրաստ լինի թեկուզի իր ամենահարազատին, իր որդուն տալ կեղծ տեղեկանք, որ նա կորոնավիրուսով հիվանդ է, եւ չպետք է լինի մարդ, որ այդ տեղեկանքը վերցնի»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այսօր ամբողջ պետությունը, բոլոր քաղաքացիները պետք է պատերազմական ռեժիմի մեջ լինեն. այսօր պետք է զինկոմիսարիատների առջեւ 24 ժամ հերթեր գոյացած լինեն դիմակներով: Շատ լավ, է կամավորագրումը գնում է:
Հիմա ինչքան էլ Ադրբեջանում մտածեն, որ հեսա մի քիչ էլ, ու իրենց ուզածը կլինի, հայ ժողովուրդն իր արձագանքով պետք է ցույց տա, որ չէ, կապիտուլյացիա չի լինելու, կոտրվել չի լինելու, հանձնվել չի լինելու»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը