ԱՄՆ-ը փորձում է համոզել Ադրբեջանին, որ համաձայնի Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, գրու է РИА Новости-ն:
«Նախագահի հանձնարարությամբ մենք ամբողջ հանգստյան օրերն անցկացրել ենք՝ փորձելով միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Հայաստանը համաձայնել է դադարացնել կրակը, Ադրբեջանը դեռ ոչ: Մենք մղում ենք նրանց դա անել», - ասելէ նա CBS-ի եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը