21 10 2020

Լավրովի հետ հանդիպումից հետո Բայրամովը զանգահարել է Չավուշօղլուին

Լավրովի հետ հանդիպումից հետո Բայրամովը զանգահարել է Չավուշօղլուին

Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ինչպես նշվում է, նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրադրությունը։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ