ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է ԼՂ հակամարտություն գոտում իրավիճակի ապաէսկալացիայի հնարավորությունների շուրջ քննարկում անցկացնել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում:
Ի՞նչ է նա ակնկալում հասնել նախարարների հետ հանդիպման ընթացքում, եւ արդյոք տարբերակների թվում առկա է հրադադարի ռեժիմը, Պոմպեոն պատասխանել է. «Ձեր առաջին հարցն այն մասին է, թե ինչի եմ ցանկանում հասնել՝ հանդիպելով ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Դուք խոսեցիք այն մասին, թե ինչ ենք մենք ձեռնարկելու եւս մեկ հրադադարի համար՝ ակնարկելով, որ հրադադարի նախորդ պարտավորությունները չեն աշխատել»:
Նրա խոսքով՝ իրավիճակը բարդ է: «Դա բարդ դիվանագիտական իրավիճակ է: ԱՄՆ-ը, ինչպես եւ գրեթե բոլոր եվրոպական երկրները, իրավիճակից ելքը տեսնում ենք հրադադարի մեջ: Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից, կրակի վրա յուղ չլցնեն եւ զենք չմատակարարեն: Եվ միայն դրանից հետո է հնարավոր դիվանագիտական լուծման հասնել, որն ընդունելի կլինի բոլորի համար: Եվ հենց դա ես կքննարկեմ նախարարների հետ»,-ասել է Պոմպեոն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը