21 10 2020

Կոչ եմ անում բոլոր գյուղապետերին և քաղաքապետերին՝ ձևավորել կամավորական ջոկատներ. Նիկոլ Փաշինյան

Կոչ եմ անում բոլոր գյուղապետերին և քաղաքապետերին՝ ձևավորել կամավորական ջոկատներ. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում կոչ արեց ձևավորել կամավորական ջոկատներ: Նա, մասանվորապես, ասաց.

«Ես այսօր կոչ եմ անում մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին և նրանց ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը և այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ և ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, որը պետք է նշանակի, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում և իրականացնեն այն խնդիրը, ինչ որ նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից:

Այս խոսակցությունը ես համարում եմ շրջադարձային պահ, քանի որ մենք ցեղասպանություն տեսած և ապրած ժողովուրդ ենք և ցեղասպանությունը իրականում տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է մի այնպիսի տրամադրությունը, որ ինչ-որ տեղ կան ժողովրդի իրավունքի և անվտագության դիրքերում մարդիկ, բայց դա ես չեմ, երևի ինչ որ տեղ կան ազատամարտիկներ, կամ ֆիդայիններ, որ պետք է այդ իրավունքը պաշտպանեն, բայց դա ես չեմ: Այո, կան այսօր զինվորներ, պայմանագրային ծառայողներ, կամավորներ, սպաներ, գեներալներ, իրական լեգենդներ, որոնք ռազմադաշտում ի վիճակի են ձևավորել, արել և անում են ամեն ինչ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար: Բայց պետք է նրանց կողքին կանգնել, որովհետև նրանց կողքին իրենց նման հերոսական զինվորներից, կամավորներից շատերը զոհվել են ցավոք սրտի և նրանց կողքը պետք է կանգնել, դու ես հենց մարդը, որ այսօր պետք է գնա զենք վերցնի և կերտի մեր հաղթանակը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ