«Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի ըստ էության և բոլոր այն հույսերը, առաջարկները, մատածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ի կողմից բազմիցս պատրաստակամություն է հայտնվել հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու․ «Ի՞նչ է նշանակում փոխզիջում․ դա նշանակում է դրված նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան իջեցնի։ Բայց պարկտիկան ցույց է տվել և դա այլևս իրականություն է, որ այն ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար այլևս անընդունելի է Ադրբեջանին, այսինքն իրենց ողջ դիվանագիտական ռազմավարությունը և մարտավարությունը եղել է և շարունակում է մնալ դա։ Այս նրբությունը հստակ արձանագրենք՝ այն, ինչի հետ համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան Ադրբեջանը համաձայն չէ և սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսելն անմիաստ է՝ առնվազն այս փուլում և ես հետագայում կխոսեմ՝ որ փուլում է դա հնարավոր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը