Մնացականյանն ու Բայրոմովը Վաշինգտոնում կլինեն ուրբաթ. դեռ եռակողմ հանդիպում չկա, առանձին կհանդիպեն Պոմպեոյին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Չգիտեմ դուք ոնց, ես որևէ ակնկալիք չունեմ: Բայց նորից եմ կրկնում, Վաշինգտոնը պետք է աջակցի Մոսկվայի ջանքերին: Հուսամ առանձին հանդիպում կազմակերպելը Թրամփի վարչակազմի համար նախընտրական տրամաբանություն ունի, այլ ոչ թե զուգահեռ է Մոսկվայի ջանքերին: Չեմ ուզում հավատալ, որ առանձին ջանքեր են ներդրվում, քանի որ դրանք կարող են խաչվել: Հիմա ինչպես մեզ, այդպես էլ եռանախագահներին միասնություն է հարկավոր»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը