Հարցազրույց՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։
-Ռազմական դրության կառավարման մարմնի ձևավորման գաղափարը կարծես չի ողջունվում իշխանության կողմից: Վարչապետը 3-րդ օրն է՝ չի պատասխանել 14 կուսակցությունների՝ օպերատիվ շտաբ կազմավորելու հայտին, մինչդեռ իշխանական պատգամավորները այն համարել են հակասամանադրական մարմին: Իսկապե՞ս հակասահմանադրական է այս մարմնի ստեղծումը:
-Իհարկե ոչ, ճիշտ հակառակը, դրա ձևավորումը լրիվ տեղավորվում է սահմանադրության տրամաբանության մեջ և անգամ իրադրային պահանջ է օրենքով: Բանն այն է, որ ՀՀ Սահմանդրության մեջ գոյություն ունի ռազմական դրություն հասկացությունը, և այդ դրությունը կարգավորող համապատասխան օրենք: Դա այն իրավիճակին է, երբ բուն սահմանադրությունը վտանգված է, քանի որ երկրի գոյությունն է վտանգված, և հետևաբար նման դեպքերում շտաբի ձևավորման մեխաիզմներով կարգավորվում է սրված իրավիճակը: Դա կառավարման այնքան տարածված ու հնացած մեխանիզմ է, որին բացասաբար արձագանքողները, մեղմ ասած, իրենց տգետությունն են ի ցույց դնում բոլորիս:
Նման մարմին ունենալը պատմականորեն հին ակունքներ ունի, այդ միջոցից օգտվել են անգամ Հին Հռոմում, երբ վտանգված էր Հռոմի դրությունը: Սենատն ստեղծել էր դիկտատորի ինստիտուտը և 6 ամսով նրան տվել էր ամբողջական իշխանոթյուն: Սա պատմաիրավական փաստ է, որից բոլոր ժամանակներում օգտվել են պետությունները: Իսկ մեր օրեսդրությունը դա թույլ է տալիս և հիմա այդ մեխանիզմի ներդրման ճիշտ ժամանակն է, կարող ենք իրավիճակ փոխել ռազմաճակատում:
-Մեծաթիվ իրավաբանների հակափաստարկը Իմ քայլի պատգամավորին՝ ներկայիս կորոնավիրուսի դեմ պայքարող պարետատունն է: Այս օրինակը նույնանո՞ւմ է Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմինի հետ:
-Այո, մայր օրենքով իրավական պահանջ է այսպիսի դրության պայմաններում՝ ստեղծել օպերատիվ շտաբ, որին օրենքը հստակ անուն չի սահմանում, բայց ընդհանուր առմամբ այն նման է Պարետատանը:
Միակ տարբերությունն այն է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պարետատունը կատարում է կառավարության հրահանգներ և բացառապես պետական կառավարման համակարգ է իր կառուցվածքի բնույթով, այսինքն, դրսի ուժերի մոբիլիցացիա չի ենթադրում, ինչը այս դեպքում է նախատեսվում 14 կուակցությունների ներկայացրած հայտով:
-Ձեզ հայտնի՞ է ինչ մոդելով են շտաբի կառուցվածքը նախատեսում այդ ուժերը, ի՞նչ կազմով, ովքեր են ընտրում նրանց և ինչ իրավունքներով է օժտված լինելու շտաբի պետը:
-Ճիշտն ասած՝ ընդհանուր մասին եմ ծանոթ՝ նախկին ռազմաքաղաքական իշխանության ղեկավարներ ԱԳ նախարարները պիտի համախմբվեն, բայց ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությունը մի նույն կազմում...
Ակնհայտ է, որ այդ շտաբը պիտի լինի շատ մոբիլ և սեղմ կազմ ունենա, իմ պատկերացմամբ՝ օպերատիվ որոշումներ արձակող մարմինը կոլեգիալ քննարկող, քվորումներով որոշում չի կարող ընդունել, իրադարձություններն ահռելի արագ են զարգանում: Գուցե ինչ որ տեղ նաևդիկտատորական լիազորություններով պիտի օժտվի, բայց լավագույն լուծումն այն է, որ մեկ անձին պիտի տրվի որոշում կայացնելու իրավունք և պատասխանատվություն:
Մենք ունենք դրա արդյունավետ փորձը, երկրորդ ածխարհամարտի ժամանակ Խորհրդային Միությունում էր ստեղծվել նման մի մարմին՝ 5 հոգանոց կազմով, Արցախյան ազատամարտի տարիներին 1992թվականին Պաշտպանության պետական կոմիտեն ստեղծվեց:
-Իսկ եթե վարչապետը համաձայնի նախապայմանով, որ ինքն է գլխավորելու այդ շտաբը, ի՞նչ կստացվի:
-Ճիշտ կլիներ որ վարչապետը չգլխավորեր նման մարմին, այլապես կստացվի նույն կառավարումը՝ զուգահեռ երկրորդ կարգավիճակից: Հայրենիքը թանկ է, իսկ մենք սուղ ժամանակ ունենք ռազմական վիճակում ճշգրիտ հաշվարկներ անելու համար:
-Իսկ ի՞նչ ոլորտներ պիտի համակարգի շտաբը՝ Ձեր պատկերացմամբ:
-Կարծում եմ ՝արտաքին քաղաքականություն, սոցպաշտպանություն, ռազմական ոլորտ, երևի թե հիմնական ուղղությունները՝ բացի դատական իշխանությունից:
-Եթե վարչապետ Փաշինյանն այդպես էլ պաշտոնապես չհայտնի իր դիրքորոշումը, ո՞րն է իրավական դաշտում այս 14 կուսակցությունների հաջորդ շանսը՝ առանց ժամանակի կորստի շտաբը ձևավորելու և գոծունեության անցնելու համար:
-Եթե ԱԺ-ն մերժի կամ Կառավարությունը անպատասխան թողնի իրեն մեկնված օգնության ձեռքը, ցանկացած զուգահեռ պրոցես, որը կարվի առանց գործող իշխանության լեգալացման, կտանի ռազմական հեղաշրջման, և այս դեպքում կգործեն քաղաքագիտական կանոնները՝ ով կհաղթի, նա էլ ճշմարիտ կլինի: Բայց այս դեպքում գործ կունենանք լեգիտիմ իշխանության մասով՝ դրսում ընկալվելու և վակում իշխանության ներսում: Իսկ այսպիսի ներքին պրոցեսները ամենաանցանկալի զարգացումներն են պատերազմական իրավիճակում, դա անթույլատրելի է և ես դեմ եմ դրան: Ամեն դեպքում, մեծ հույս ունեմ, որ իշխող ուժը ճիշտ կգնահատի իրավիճակը և հանուն պետականության՝ կգնա ռացիոնալ լուծումների ճանապարհով, շտաբի ձևավորումը ուղղակի պահանջ է: Նկատենք, այդ շտաբի ձևավորման հարցում կա խսիտ բևեռացված ընկալում, մարդիկ առանց հմնավոր դատողությունների՝ ընդիմանում են, քչերն են խորանում դրա սկզբունքային կարևորության վրա, իսկ մենք ժամանակ չունենք, պետության անվտանգության լուրջ խնդիր կա: Հնարավոր է՝ տարընկալումները ժամ ժամ չեզոքանան, և իշխանությունը հանրային ճնշման տակ էլ պարտադրված գնա նոր շտաբի կառավարման ճանապարհով, այլ ելք չկա:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը