17 10 2020

Լավրովը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Լավրովը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Զրույցների ընթացքում ընդգծվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների` մարդասիրական նպատակներով զինադադարի ռեժիմ նախատեսող մոսկովյան հայտարարության դրույթներին խստորեն հետեւելու անհրաժեշտությունը: Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնության կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության պահպանվող արդիականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ