Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում Արցախում տեղակայված հոսպիտալի խոցումը ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ինչքան վայրագ պիտի լինես, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:
Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»,- գրել է Ստեփանյանը և կցել հատված հակառակորդի հրապարակած տեսանյութից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը