Ադրբեջանը ռազմական գործողությունների առաջին օրից հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին: Այս մասին «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նա շեշտել է, որ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի էլեկտրակայանին, Շուշիի Ամենափրկիչ Մայր տաճարին: «Այդ ամենը դժվար է բացատրել պատահականությամբ»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը