10 10 2020

Թուրքիան պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից. ՀՅԴ Բյուրո

Թուրքիան պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից. ՀՅԴ Բյուրո

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հրադադարի վարչակարգի հարաչափերը (parameters) դեռ պիտի ճշտվեն։

Ռազմաճակատի երկայնքով այս արդեն խախտվող հրադադարը չի վերաբերւմ, չի կարող վերաբերել արտաքին ճակատի վրա, միջազգային հանրության մոտ մեր աշխատանքներին, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ռազմական գործողություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը, Թուրքիան շարունակում է անվերապահ աջակցություն հայտնել Ադրբեջանին՝ նաեւ ռազմաճակատում։

Աշխարհով մեկ պետք է շարունակենք մեր բողոքի գործողություններն ու քաղաքական-հարաբերական աշխատանքները, շեշտելով՝

Արցախի հարցի կարգավորման ամենաճիշտ, ամենաարդար եւ ամենաազդու միջոցը՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է.

Ադրբեջանը պետք է իր կողմից վերահսկվող տարածքներից հեռացնի միջազգային ահաբեկչության վարձկաններին, որոնք այնտեղ են հասել Թուրքիայի նախաձեռնությամբ ու կարգադրությամբ.

Թուրքիան որպես հակամարտության կողմ հանդես գալու իր բոլոր ջանքերին պատճառով պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից. Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն՝ ամբողջ տարածաշրջանի կայունությանը հարվածող  իր ոտնձգությունների պատճառով.

Այս հրադադարը դեռ չի նշանակում, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի կողմից սանձազերծված պատերազմը ավարտվել է. պատերազմը շարունակվում է, եթե նույնիսկ համեմատաբար մեղմացած են կրակոցները, ռմբակոծումներն ու հրետանակոծումները։

Քաղաքական-քարոզչական աշխատանքներին զուգահեռ, ամբողջ հայությունը պետք է շարունակի նույն թափով մասնակցել պատերազմի հետեւանքները դիմակայելու համար՝ համահայկական եւ Հայաստան-Արցախի համար անհրաժեշտ մարդասիրական օժանդակության առաքումներին, որոնք համադրբում են պետական համապատասխան կառույցների հետ։

Այս պայքարը իր հաղթական ավարտին հասցնելու եւ հաղթանակը ամրագրելու պահը հիմա է։ Բոլորս՝ ի զեն, յուրաքանչյուրս՝ իր հնարավորությունների առավելագույնը տալով»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ