09 10 2020

ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել ռազմական ճանապարհով․ Ալիև

ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել ռազմական ճանապարհով․ Ալիև

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման սկսվելուց մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղերձով դիմել է ժողովրդին՝ ասլով, որ համաձայն չէ այն թեզի հետ, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Ադրբեջանի ժողովուրդը միջնորդներից, միջազգային կազմակերպությունների որոշ ղեկավարներից բազմիցս լսել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իսկ ես ասել եմ, որ համաձայն չեմ այդ թեզի հետ: Եվ ես ճիշտ էի: Մոտ 30 տարի բանակցություններ են ընթացել, առաջընթաց եղե՞լ է: Վերադարձրե՞լ ենք մեր հողերը: Իսկ ինչպե՞ս է հիմա լուծվում հարցը: Ռազմական ճանապարհով: Հարցը լուծվում է հենց ռազմական ճանապարհով: Ռազմական, ապա քաղաքական»,-ասել է Ալիեւը:

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ եթե Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարի, որ «Ղարաբաղը Հայաստան է», ապա բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: «Եթե նա այդպիսի հայտարարություն անի, ապա բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: Ես դա ասել եմ, եւ ոչ ոք մեզ չի ստիպի»:

Նա նաեւ հայտարարել է, որ Բաքուն Երեւանին վերջին շանսն է տալիս՝ վերադառնալու բանակցային ձեւաչափին եւ դուրս բերելու զորքերը Ղարաբաղից:

Ընդ որում, նա նշել է, որ Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը պետք է շատ բան պարզի, եւ, նրա խոսքով, պետք է բազային սկզբունքներ ընդունվեն:

Ալիեւը նաեւ նշել է, որ ԼՂ հարցով ստատուս-քվոն այլեւս գոյություն չունի:    

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ