09 10 2020

Մեկնարկեց ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները Արցախի հարցով



Մեկնարկում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների խորհրդակցությունները: Հանդիպումը անցնելու է դռնփակ ձևաչափով։

Ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ խորհրդակցությունները եռակողմ ձևաչափով են՝ ՌԴ արտգործնախարարի մասնակցությամբ, և դրանք մեկնարկելու են Մոսկվայի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամով՝ ժամը 16:00-ին): Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ