09 10 2020

Նախագիծը ժամանակավրեպ է, հանրությանը սխալ ուղերձներ կարող ենք հղել. Լուսավոր Հայաստան



Մեր երկրում առանց այս ամենի էլ փխրուն համերաշխության մթնոլորտ է ստեղծվել, որը մենք ինքներս ենք ձևավորել: Ուրեմն եկեք պահենք այն, եկեք ոչ մի քայլ չձեռնարկենք` այն փչացնելու համար: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին Վարչական իրավախախտումների օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ որոշ մտահոգություններ ունի արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

«Ես չեմ հասկանում դրա անհրաժեշտությունը: Ներկայացված նախագիծն, ըստ էության, մշակվել է կառավարության վերջերս ընդունած որոշման օգտին»,- պարզաբանեց քաղաքական գործիչը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ