Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խորհրդակցություններ են ընթանում նման բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ։ Մենք առաջարկել ենք տրամադրել մոսկովյան պլատֆորմ, որպեսզի կազմակերպենք ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ», - ասել է Զախարովան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը