Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին Թուրքիայի միջամտությունն ապակառուցողական կլիներ, սակայն ՀԱՊԿ-ն զգուշություն է նախընտրում, որպեսզի չվնասի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, նշում է РИА Новости-ն։
«Կարծում եմ, որ դրան չի հասնի: Այդ գործընթացին ցանկացած երրորդ երկրի միջամտություն ապակառուցողական է…ՀԱՊԿ-ն զգուշություն է ցուցաբերում, որպեսզի չվնասի բանակցային գործընթացին: Կարծում ենք, որ բոլոր երկրները, այդ թվում Թուրքիան, պետք է նման դիրքորոշում ցուցաբերեն»,-ասել է նա:
Նա նաև նշել է․ «ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին երկրի տարածքային ամբողջականությանը ռեալ սպառնալիքի դեպքում: Երբ ռեալ սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի անվտանգության, կայունության, սուվերենության և տարածքային ամբողջականության համար, այդ դեպքում այդ երկիրը իրավունք ունի դիմել ՀԱՊԿ, գործի է դրվում միջպետական, այդ թվում՝ արտակարգ կոնսուլտացիաների մեխանիզմը, և տրամադրվում է անհրաժեշտ օգնությունը կամ աջակցությունն այդ պետությանը՝ իր դիմումին համապատասխան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը