ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ամփոփ
• Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները, Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և այլ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծության և հրթիռակոծության։ Կան տուժածներ։
• Ամբողջ սահմանի երկայնքով՝ հատկապես հարավային ուղղությամբ, ընթացել են համառ մարտեր, այս պահին էլ շարունակվում են։ Ճիշտ է՝ մեր ԶՈւ-ն հաջողություններ ունի, բայց մարտերը ծանր են։
• Մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մեր կողքին մարտադաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք, ինքնուրույն մարտական գործողություններ ենք վարում և հաղթանակներ տանում։
• Իրավիճակը փոփոխվում է շատ արագ, ասել, թե հստակ ինչքան տարածքի ենք տիրապետում՝ դժվար է, ինչ-որ տարածքներից հետ նահանջել ենք, ինչ-որ տեղ առաջ գնացել։ Ընդհանուր կոնֆիգուրացիան պատերազմի սկզբից այդքան էլ չի փոխվել։
• Մարտական գործողություններում, հատկապես ցամաքային գործողություններում ներգրավված են միայն Արցախի բանակի ծառայողները։ Հայաստանից եկել են պահեստազորայինները և կամավորականները։
• Ամենահամեստ հաշվարկներով մինչև կեսօր հակառակորդը կորցրել էր 200-260 զինծառայող ու ահաբեկիչ, հրթիռահրետանային հարվածների շնորհիվ խոցվել էր 60-80 զինտեխնիկա, զգալի թվով նաև սարքին վիճակում մնացել էր մեր զորքերի ձեռքին։ Քանի որ մարտերը շարունակվում են վերջնական թիվ չեմ կարող ասել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը