Ցանկացած երկրի նախագահի թեկնածուների դիրքորոշումները, ներառյալ այդքան մեծ տերության, ինչպսիսն ԱՄՆ է, պետք է գնահատեն միայն այդ երկրի ընտրողները: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 24»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ նախագահի թեկնածուներին:
Նշենք, որ լրագրողը հարց է ուղղում ՌԴ նախագահին, թե ում թեկնածությունն է պաշտպանում՝ Թրամփին, թե Բայդենին, հատկապես որ Բայդենը Թրամփին անվանել է Պուտինի թեկնածու:
«Երբ ինչ-որ մեկը փորձում է նվաստացնել կամ վիրավորել պետության ներկայիս ղեկավարին, այս դեպքում, ձեր նշած համատեքստում, նրանք ինչ-որ կերպ բարձրացնում են ինձ և ձեզ, խոսում մեր անհավանական ազդեցության և ուժի մասին: Որոշ չափով սա, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ջուր է լցնում մեր ջրաղացին: Բայց կրկնում եմ ՝ դա մեր գործը չէ, թող իրենք որոշեն»,-ասել է ՌԴ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը