Եվրախորհրդարանը հոկտեմբերի 7-ի լիագումար նիստի շրջանակներում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը:
Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի կայքում, օրակարգում է «ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
Նշենք, որ Բրյուսելում հոկտեմբերի 5-8-ն ընթանում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը