06 10 2020

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել ԼՂ գոտում իրավիճակի հարցով

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել ԼՂ գոտում իրավիճակի հարցով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ:

Ընդգծվել է Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների, արմատական   զինյալների ներգրավման վտանգը։ Լավրովը մատնանշել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ «եռյակի» շրջանակներում։ Նախարարները կրկին շեշտել են, թե ինչ կարևոր դեր կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ