Ադրբեջանի ռազմական ուժերը ղեկավարվում են Թուրքիայի կողմից․ այս մասին ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը: Նրա նշել է, որ հստակ ապացույցներ է հրապարակել իր տելեգրամյան ալիքում պատերազմական գործողություններին Սիրիայից բերված ահաբեկիչների մասնակցության մասին։
«Տեռորիստներն իրենք իրենց չեն գնալու սահմանից, ի՞նչ կա չհասկանալու»,- հավելել է նա։
Փորձագետի խոսքով, պետք է Ռուսաստանը ռազմատեխնիկական աջակցություն տա Հայաստանին, ՌԴ պասիվությունից կօգտվեն թշնամիներն ու Ռուսաստանի հակառակորդները։
Անդնադառնալով օրեր առաջ հրապարակված լուրերին, թե ԱՄՆ պետդեպից պատվիրակություն է եկել Հայաստան, որի կազմում եղել են նաև Իրաքում և Լիբիայում Պետդեպարտամենտին սպասարկող անձնակազմի երեք ներկայացուցիչներ և նպատակ ունեն ուսումնասիրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ճգնաժամի հաղթահարման ուղիներ գտնել, Սեմյոն Բաղդասարովն ասել է․ «Ինչո՞ւ է Պետդեպի պատվիրակությունը Հայաստան եկել, ծիրան ուտելո՞ւ։ Նրանք այնտեղ աշխատում են, պահանջներ են ներկայացնում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը