Երբեմն մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի հասցեին, բայց ամեն պետություն գործում է իր շահերի համար, դրա համար էլ միջազգային հանրություն չկա: Լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Թուրքական վտանգ կա արաբական աշխարհի, Ռուսաստանի, Եվրոպայի, Պարսկաստանի համար, բայց ոչ ԱՄՆ-ի, դրա համար երբ ասում ենք միջազգային հանրություն, մենք այս կոդով պետք է մտածենք, թե որ երկրներին է Թուրքիան սպառնում և ինչ միջազգային քաղաքական ռեսուրսներ մենք կարող ենք մոբիլիզացնել, երբ խոսում ենք Թուրքիայի և միջազգային հանրության մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը