Քաղաքական համակարգեր ջարդող գործոնի հետ գործ ունենք: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով թշնամու սադրանքներին և հրահրված պատերազմին:
«Մենք պետք է նաև շեշտենք այն հանգամանքը, որ փոքրիկ Արցախը կռիվ է տալիս ահաբեկչական երկու պետությունների դեմ, երկու գաղափար՝ ահաբեկչություն և ցեղասպանություն: Մենք երբեմն ասում ենք մեր փոքրիկ Արցախը, բայց տեսեք, որ ինքը հայտնվել է գլոբալ պրոցեսների կիզակետում: Հիմա Արցախում տեղի են ունենում գլոբալ պրոցեսներ, որովհետև Արցախը կռվում է համաշխարհային տեռորիզմի դեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը