Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որի ընթացքում քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրությունը, Բելառուսում տիրող վիճակը եւ Աֆղանայան կարգավորման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերին։ Պուտինը նաեւ շնորհավորել է Ռահմոնին ծննդյան օրվա առիթով։
Նշենք, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դառնում է 68 տարեկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը