Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Հադրութին ու Ստեփանակերտին հասցված հարվածներին: Նա այդ առնչությամբ հարցեր է հղել միջազգային գործընկերներին և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Թորքերը թուրքերի դրդմամբ հարվածում են Հադրութին, Ստեփանակերտին...
Հարցեր միջազգային գործընկերներին, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին.
Հասկանո՞ւմ եք, որ անհնար է չպատասխանել,
Պատկերացնո՞ւմ եք պատասխանի ուղղությունները,
Հասկանո՞ւմ եք՝ ուր է գնում գործընթացը, և ինչեր դեռ կլինեն,
ունե՞ք իրական կամք և հնարավորություն խելագար Ալիևին կանգնեցնելու,
հետո էլի պիտի համահարթեցված անատամ տեքստեր արտասանե՞ք,
դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին`Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է»:
Նշենք, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին, այնտեղ կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ, տուժել է փրկարար ծառայությունը։
Հովհաննիսյանն առավոտյան հայտնել էր նաև, որ հակառակորդը Սմերչով խփել է Հադրութ քաղաքին, կան քաղաքացիական վիրավորներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը