02 10 2020

Արցախի ՊԲ 54 մարտիկներ զոհվել են․ Արթուր Սարգսյան



Հոկտեմբերի մեկին հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործելով նաեւ զրահատանկային ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը՝ ընդգծելով, որ  կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակը աննախադեպ է եղել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով:

«Օպերատիվ մարտավարական եւ մարտավարական իրադրությունում էական փոփոխություն չի եղել: Գիշերը  լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդհատ: ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման փորձերը: Անհաջողություն կրելով հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը: Մասնավորապես Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում նաեւ քաղաքներում վիրավորվել են հայ եւ արտասահմանյան լրագրողներ»,-ասաց նա:

 «Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար պայքարում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ:  Վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավական շատ վիրավորներ»,-ընդգծեց նա:

«Հակառակորդի կորուստները կազմել են 39 զրահատեխնիկա, 4 «Սու-25» ինքնաթիռ, 3 «ՄԻ-24» ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830 է: Նաեւ ոչնչացվել է հրետանային դիվիզիոն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ