02 10 2020

Երրորդ կողմերի ներգրավվումը միայն կխորացնի խնդիրը. Պոմպեոն՝ ԼՂ մասին

Երրորդ կողմերի ներգրավվումը միայն կխորացնի խնդիրը. Պոմպեոն՝ ԼՂ մասին

Ամերիկյան կողմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կապ հաստատելիս կոչ է արել նրանց դադարեցնել ռազմական գործողությունները , հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:

«Մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը: Ուզում ենք, որ երկու կողմն էլ հետ քայլ կատարեն: Մենք երկու երկրների ղեկավարության հետ էլ զրուցել ենք և խնդրել նրանց անել դա»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հույս հայտնելով, որ Բաքուն և Երևանը հաջորդող օրերին կհասկանան, որ ուժով հակամարտությունը կարգավորվել չի կարող:

Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ը իրավիճակի միջազգայնացումն ընդունելի չի համարում ու համոզված է, որ դրանում չներգրավված կողմերը պետք է մի կողմում քաշված մնան:

«Կարծում ենք՝ երրորդ կողմերի ներգրավվումը միայն կխորացնի խնդիրը»,- նշել է Պոմպեոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ