ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն ստացել է Հայաստանի Ազգային ժողովի դիմումը Աֆղանստանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի չեղարկման մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը:
«Հաստատում ենք, որ էլեկտրոնային փոստով ստացել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության նամակը, որում խնդրում են գործարկել Աֆղանստանի Ազգային վեհաժողովի ստորին պալատի դիտորդի կարգավիճակի չեղարկման մեխանիզմը՝ ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակի մասին դրույթի համաձայն»,- հայտնել են ՀԱՊԿ ԽՎ քարտուղարկությունից:
Դիմումն ուղղվել է ի պատասխան ԼՂ հակամարտության սրման պայմաններում Ադրբեջանի գործողություններին աջակցություն հայտնելու մասին Աֆղանստանի հայտարարության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը