01 10 2020

Իրանի պաշտոնական դիրքորոշումը չեզոք է, բայց կուլիսային մեսիջները բոլորովին այլ են՝ բացարձակ հայամետ. Ահարոն Վարդանյան



Կովկասում տիրող ռազմական իրավիճակի վերաբերյալ Իրանն ունի իր կարմիր գծերը՝ ահաբեկիչները և Թուրքիայի գերակտիվությունը, որը բացարձակ չի բխում Իրանի ազգային շահերից: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

«Թուրքիան փորձում է ծավալվել դեպի Կովկաս, նաև Նախիջևան, ինչը նշանակում է անմիջական հարված ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի ազգային շահերին»,-նշեց Վարդանյանը և հավելեց, որ Թուրքիայի ակտիվության, թուրքական F-16 կործանիչների և չնայած Թուրքիայի հերքումներին, թուրքական զորքերի ենթադրյալ ներկայության համատեքստում Իրանի, Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի շահերը համընկնում են, որովհետև տարածաշրջանում նաև Ռուսաստանի շահերից չի բխում Թուրքիայի ակտիվությունը. դա հարված է Ռուսաստանի ռազմավարական շահերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ