Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը լուրջ սպառնալիքի առջեւ են կանգնած: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքական մարտական F 16 ինքնաթիռները թռչում են Լեռնային Ղարաբաղի վրայով եւ ամբողջությամբ մասնակցում են մարտական գործողություններին: Ի դեպ, Թուրքիան դա գաղտնի չի պահում,- նշել է նա` հավելելով,- Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն իրական սպառնալիքի են բախվում»:
«Եվ, ի դեպ, ես կարծում եմ, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հավելել է վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օդային մարտերի, թուրքական կործանիչների անմիջական մասնակցության եւ հարձակողական ինքնաթիռների կորստի մասին: «Այսօր առավոտյան 10:30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներն օդ բարձրացան Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից եւ ապահովում էին «Դալյար» օդանավակայանից բարձրացած ադրբեջանական ՍՈւ-25-ների եւ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների հարվածները Հայաստանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք բնակավայրերի եւ զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը