29 09 2020

Երևանի հետ բանակցություններ չեն կարող լինել․ Ադրբեջանի նախագահ

Երևանի հետ բանակցություններ չեն կարող լինել․ Ադրբեջանի նախագահ

Երևանի հետ բանակցություններ, հաշվի առնելով ՀՀ ղեկավարոթյան ներկայիս դիրքորոշումը, չեն կարող լինել: Այդ մասին ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում հեռարձակվող “60 минут” հաղորդման ուղիղ եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, ապա ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք լինել:

Ավելի վաղ նույն հաղորդման ուղիղ եթերում իր դիրքորոշումն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ բանակցությունների վերադառնալ հնարավոր կինի միայն փոխզիջման գնալու պատրաստակամության առկայության դեպքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ