29 09 2020

Էսկալացիան պետք է դադարեցվի, կողմերը պետք է վերադառնան բանակցություններին. ՌԴ դեսպան

Էսկալացիան պետք է դադարեցվի, կողմերը պետք է վերադառնան բանակցություններին. ՌԴ դեսպան

 

Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի էսկալացիան դադարի, որպեսզի իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից ապակայունացնող ազդեցությունը», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:

Նա նշել է, որ փոխզիջումների հիման վրա խաղաղ գործընթացին այլընտրանք չկա:

«Ռուսաստանն ավանդաբար իր խնդիրը տեսնում է նրանում, որ թույլ չտա էսկալացիան, որ որպես միջնորդ պայմաններ ստեղծի փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար: Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», - հայտարարել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ