Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին` ենթադրաբար համացանցում հակապատերազմական գրառումների համար: Այս մասին գրում է oc-media.org կայքը:
Իբրահիմովի աքաունթում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են անվտանգության ծառայությունները ներխուժում Իբրահիմովի` Բաքվում գտնվող բնակարան և հրաժարվում են մեկնաբանել, թե ինչու են նրան ձերբակալում: «Ես դեմ չեմ, գնացինք»,- ասել է Իբրահիմովը տեսախցիկի առաջ: Ադրբեջանի սանձազերծած պատերազմից ի վեր Իբահիմովը հայտնի է դարձել իր հակապատերազմական գրառումներով: Իր գրառումներից մեկում նա ասում է, որ կեղծ հայրենասերները պատերազմ են ցանկանում հիմա, որ կանխեն հակամարտության փախանցումն եկող սերունդներին. իրենք չեն թողնում, որ այդ հաջորդ սերունդը գա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը