Եվ գործադիրի, և խորհրդարանի մակարդակով մշտական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ. մեր դիրքորոշումները նաև տեղում իրավիճակի մասին տեղեկությունները փոխանցվում են նրանց:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով նրան, որ միջազգային կռույցների արձագանքը լղոզված է, անհասցե, Ռուբինյանն ասաց. «Համաձայն եմ, որ մեր ուզած արձագանքը չէ, բայց նաև պետք է նշեմ, որ դա սպասելի արձագանք էր: Կարծում եմ՝ բոլորին այս 30 տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ առաջին հերթին մենք պետք է մեզ վրա հույս դնենք, որը բնականաբար չի նշանակում, որ չպետք է աշխատանք տանենք միջազգային գործընկերների հետ, ինչն էլ արվում է»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը