Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Արցախում տիրող իրավիճակի հետ կապված:
Նա մտահոգություն է հայտնել սահմանային իրադարձությունների հետ կապված և հերթական անգամ աջակցել է այդ հարցում Ադրբեջանին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սուվերեն տարածքն է, և ոչինչ չի կարող դա փոխել»:
«Վրաստանը հետաքրքրված է երեք կովկասյան պետոթյունների հետ բարեկամական հարաբերություններով: Մեր ապագան պետք է նմանվի Բալթյան երկրների միջև հարաբերություններին»,-գրել է Սահակաշվիլին՝ ակնարկելով, որ միայն արտաքին ուժերն են ցանկանում կռվեցնել այդ ազգերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը