28 09 2020

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է անում

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է անում

 

Չինաստանի կառավարությունը Հայաստանին ու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման և տարաձայնություններն երկխոսության միջոցով  կարգավորելու կոչ է անում: Այդ մասին սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է ТАСС-ը:

«Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը բխում է երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի, շահերից: Հույս ունենք, որ համապատասխան կողմերը զսպվածություն կցուցաբերեն և քայլեր կձեռնարկեն հետագա բախումներից խուսափելու համար»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ