26 09 2020

Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է. Yerkir.am

Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«Գերմանացի լրագրող Լինդսի Սնելը ձայնագրություն է տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում, որում Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է, թե իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են: Մասնավորապես՝ տղամարդը, որը, ըստ ամենայնի, խոսում է Սիրիայի գյուղաբնակի բարբառով, ասում է.

«Մենք թուրքերի հետ պետք է ժամանեինք Հայաստանի սահմանին մոտ գտնվող թուրքական բազա: Բայց մեզ հետ թուրքեր չկան, միայն Ադրբեջանի բանակ է, իսկ նրանք բոլորը շիա են: Շիաների հետ պայքարի դուրս գալն անընդունելի է  թե՛ մեզ համար, թե՛ մեր կրոնի համար: Մենք չենք կանգնի շիաների կողքին, քանի որ նրանք մեր թշնամիներն են ավելի շատ, քան հրեաներն ու քրիստոնյաները»:

Հավելենք նաեւ, որ այս տեղեկությունների ֆոնին Հայաստանում եւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին`  չայցելել ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլեւ հայ-ադրբեջանական սահման, խուսափել Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներով մինչեւ Վրաստանի սահման ճանապարհորդելուց»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ