26 09 2020

Եթե Ծառուկյանին հետապնդելու փոխարեն ձեր ներուժը նետեիք հայառակորդի դեմ պայքարին, ապա այլ իրավիճակ կլիներ․ Արման Աբովյան

Եթե Ծառուկյանին հետապնդելու փոխարեն ձեր ներուժը նետեիք հայառակորդի դեմ պայքարին, ապա այլ իրավիճակ կլիներ․ Արման Աբովյան

Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից. Ալիևը արդեն բացահայտ հայտարարում է, որ գնում է սրացման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Նա նաեւ ընդգծել է. «Ադրբեջանում,մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։

Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին (հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի ,որ Ալիևի ասածը շահարկում եմ) իրա հերը շուն դառնա,բայց մտածեք ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։

Դե լավ, չեք ուզում մտածեք մի մտածեք, բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ, իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։

Կարողա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։

Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրականացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, միթե այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները։

Հ.Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն, ապա համոզված եմ, որ իրավիճակը լրիվ այլ կլիներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ