26 09 2020

Եղած ճգնաժամերին ավելացնում ենք նաև քաղաքականը․ Մարուքյանը՝ Ծառուկյանի կալանավորման մասին

Եղած ճգնաժամերին ավելացնում ենք նաև քաղաքականը․ Մարուքյանը՝ Ծառուկյանի կալանավորման մասին

Թշնամիները մեր դեմ սանձազերծվելիք ապագա պատերազմի ներքին և արտաքին նախապատրաստությունն են տեսնում, իսկ Հայաստանում շարունակում են հիվանդ քաղաքական համակարգն ավելի հիվանդացնելու գործը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նաեւ տեղադրել է իր ելույթի տեսագրությունը:

«Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ խոսել եմ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում:

Ինչ ասել եմ, ուժի մեջ է, իսկ մենք առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերին ավելացնում ենք նաև քաղաքական ճգնաժամը»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ