25 09 2020

Փաշինյանը փաստացի չհերքեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից․ Հովհաննես Հարությունյան

Փաշինյանը փաստացի չհերքեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից․ Հովհաննես Հարությունյան

«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլը հաստատեց վերջին օրերին Ալիևի և իրենց քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկությունները.

Այսօր արձագանքելով ադրբեջանական կողմին Նիկոլը հայտարարեց.

«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Ուշադրություն դարձրեք տեքստին, որը Նիկոլը հնչեցրեց այսօր.

Փաստացի անդրադառնալով այդ հայտարարություններին` նա չհերքեց դրանցում տեղ գտած և ոչ մի միտք, և դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից։

Այս արձագանքը Նիկոլի կողմից եղել է այսօր Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ.

Ամոթ էդ պատվիրակությանը, որ լռեցին և չարձագանքեցին այս խայտառակությանը

Նիկոլ դու սրիկա էս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ