Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Ադրբեջանի նախագահի սպառնալիքների վերաբերյալ և գրել.
«Սա պարզապես խայտառակություն է։ Սովորական դավաճանություն»։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ եթե մտնենք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածելու դաշտ, Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կապակայունանա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը