25 09 2020

Ադրբեջանը բացահայտեց Քոչարյանի կալանավորման պատճառը. «Իմ Ձայնը» նախագիծ

Ադրբեջանը բացահայտեց Քոչարյանի կալանավորման պատճառը. «Իմ Ձայնը» նախագիծ

 

Ադրբեջանը հիբրիդային պատերազմի շրջանակներում երեկ սենսացիոն տեղեկատվություն հրապարակեց հայ-ադրբեջանական գաղտնի բանակցությունների վերաբերյալ։

Պետք է սպասել հայկական կողմի պարզաբանումներին կամ հերքումներին։ Կախված այդ հերքման ծավալից և բովանդակությունից փորձագիտական դաշտը և հասարակությունը կանի իր հետևությունները։

Այս պահին ծագող հարցերը մեծ քանակի են, դրանց մի մասը անմտության և դավաճանության  սահմանին են։ Հենց այդ պատճառով են անհրաժեշտ հստակ և ոչ երկիմաստ պատասխաններ պաշտոնական Երևանի կողմից։ Մինչ այդ մենք նույնպես պետք է ձեռնպահ լինենք արցախյան թեմայով մատնանշվող գաղտնի բանակցությունների մասին դատողություններ անելուց։  Չի կարելի անել որևէ քայլ, որը ադրբեջանական ջրաղացին ջուր կլցնի։

Բայց Ադրբեջանի հրապարակած տեղեկատվության մեջ կա մի դրվագ, որը կարող է շոկային լինել հայ հասարակության համար։ Ըստ գաղտազերված բանակցությունների բովանդակության իշխանության գալուց հետո Փաշինյանը ամեն կերպ ձգտել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու համար։ Ադրբեջանին միակողմանի զիջումների հարցում Փաշինյանը իրական խոչընդոտ է համարել Քոչարյանին։ Խնդիր է դրել նրան կալանավորել և այդ մասին պարզ ասել է ադրբեջական կողմին։

 Նույն այդ նյութում նշվում է, որ Յու. Խաչատուրովի կալանավորման հրամանը նույնպես կապված էր Արցախի թեմայով բանակցությունների հետ։

Հայաստանում միշտ էլ եղել է այդ վարկածը։ Միշտ եղել է կարծիք, որ Քոչարյանի կալանավորումը և նրա դեմ ահռելի հակաքարոզչությունը ունի հստակ բացատրություն՝ միակողմանի  զիջումներ Ղարաբաղի հարցում։ Հիմա այդ վարկածը հաստատվում է ադրբեջանական կողմից։ Սարսուռ առաջացնող փաստն այն է, որ Քոչարյանին պատերազմ են հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համատեղ՝ ձեռք ձեռքի բռնած։

Հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում տրվել են հայ-ադրբեջանական հիպնոսին։ Իսկ անօրինական որոշումներ կայացրած դատախազներն ու դատավորները, մեծ հաշվով, կատարել են Իլհամ Ալիևի հրամանները։

 

 Արման Պետրոսյան

 «Իմ Ձայնը» նախագիծ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ